Գլխավոր Ավելին

Նոյեմբերի 29-ը շարժողական խանգարումների միջազգային օրն է

Նոյեմբերի 29-ը շարժողական խանգարումների միջազգային օրն է։

«Շարժողական խանգարումներ» տերմինը վերաբերում է նյարդային համակարգի հիվանդությունների խմբին, որոնց ժամանակ առաջանում է շարժումների ավելացում կամ նվազում, դրանք համարվում են բարդ ախտորոշվող և բուժվող հիվանդություններ։

 «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանը, ով վերապատրաստվել է Անգլիայի առաջատար «Շարժողական խանգարումների կենտրոնում», Parkinson’s Foundation Center of Excellence, King’s Collage Hospital, London, UK, նշում է, որ ամենից հաճախ հանդիպող շարժողական խանգարումը Պարկինսոնի հիվանդությունն է, որը առաջատար է արագ զարգացող և հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների շարքում։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ամբողջ աշխարհում 10 միլիոնից ավելի մարդ տառապում է ՊՀ, և սպասվում է այդ թվի կրկնակի աճ մինչև 2030 թվականը։ Ընդ որում՝ հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է հիմնականում 60 անց տարիքային խմբում, 5-10 % դեպքերում հանդիպում է մինչև 50 տարեկանը։

Բժիշկը նշում է, որ տարբերում են Պարկինսոնի հիվանդության մոտոր՝ և ոչ-մոտոր ախտանիշներ, դրանք են՝

✅հանգստի դողը (pill-rolling tremor)

✅շարժումների դանդաղում՝ բրադիկինեզիա

✅ մկանների ռիգիդություն կամ կարկամածություն

✅Freezing- շարժվելու հանկարծակի անկարողություն

✅ձայնի տեմբրի նվազում

✅կեցվածքի խանգարում կամ խնդրողի կեցվածք

✅քայլքի խանգարում

✅ձեռագրի փոփոխություն՝միկրոգրաֆիա

✅հոտառության խանգարում՝ անոսմիա

✅փորկապություն

✅քնի խանգարումներ

✅դեպրեսիա

✅ցավ

✅դեմենցիա

✅ապատիա

✅զարկերակային ճնշման տատանումներ

Սոֆյա Խաչատուրյանի խոսքով՝ չնայած ՊՀ առաջացման պատճառները անհայտ են, սակայն կան գործոններ, որոնք կարող են նպաստել հիվանդության առաջացմանը։

Դրանք են՝ ժառանգականությունը, սեռը, տոքսինները, թունաքիմիկատները, տարիքը, գանգուղեղային վնասվածքները:

Կան գործոններ, որոնք ունենք պաշտպանիչ ազդեցություն՝ ծխելը, նիկոտինը, կոֆեինը, ֆիզիկական ակտիվությունը, ոչ ստերոիդային հակաբորբոքայինները:

Բուժումը ⤵️

ՊՀ բուժումը սիմպտոմատիկ է և պերսոնալիզացված: Բուժումը սկսելիս հաշվի է առնվում ախտանիշների արտահայտվածությունը, հիվանդի տարիքը, հիվանդության սկիզբը, ֆունկցիոնալ դեֆիցիտի առկայությունը, մոտոր և ոչ մոտոր սիմպտոմների առկայությունը։

ՊՀ բուժումը տարվում է հետևյալ ուղղություններով`

✅դեղորայքային` կան շատ դեղամիջոցներ որոնք այսօր կիրառվում են ՊՀ և' վաղ և բարդացած փուլերում, որոնք օգնում են թեթևացնել ֆլյուկտուացիաները, դիսկինեզիաներ։

✅ֆիզիոթերապիա, յոգա, խոսքի թերապիա

✅վիրահատական` DBS(Deep Brain Stimulation)

×
facebook sharing button facebook